Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կտա իր պտուղները։ Այս մասին Report-ի ամերիկյան բյուրոյի թղթակցին հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած՝ Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը:
Նա նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: