«Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանելու հարցի քննարկմանը վարչապետ Փաշինյանը նշեց․ «Ռազմավարության հիմքում դրված է պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը»։
«Պետք է արձանագրեմ, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողությունն է ու մշակույթ, բոլորովին ուրիշ հայեցակետ է, և պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ այդ մտածողությունը միշտ ու ամենուր չէ, որ հասանելի է մեզ։ Ո՞րն է տարբերությունը Հայոց պատմության և Հայաստանի պատմության․ Հայաստանի պատմությունը պետության գոյության զարգացման պատմությունն է, պետության չգոյության դրվագներով, իսկ Հայոց պատմությունը պետության չգոյությունն է պետության գոյության դրվագներով։ Սա կարևոր հայեցակարգային տրամաբանություն է»։
Ըստ վարչապետի՝ էմոցիաների ժողովրդից պետք է ապահովվի տրանսֆորմացիան դեպի պետական ժողովուրդ։