«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արձանագրվել է ջրի հետ կապված խնդիրը, որը մինչև ամսվա վերջ ամբողջությամբ։ Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն՝ անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում ջրի մատակարարման հետ կապված խնդրին։
«Ջրի հետ կապված խնդիրն արձանագրվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որը գրեթե լուծված է և մինչև ընթացիկ ամսվա ավարտն ամբողջությամբ կլուծվի այն տրամաբանությամբ, որ կլինի շուրջօրյա ջրամատակարարում»,-ասաց Լևոն Բալյանը։