Ucom-ի ֆիքսված և բջջային կապերը հուլիսի 11-15-ը կաշխատեն որոշակի ընդհատումներով Zarkerak - Ucom-ի ֆիքսված և բջջային կապերը հուլիսի 11-15-ը կաշխատեն որոշակի ընդհատումներով
Zarkerak Zarkerak - Ucom-ի ֆիքսված և բջջային կապերը հուլիսի 11-15-ը կաշխատեն որոշակի ընդհատումներով
Ucom-ի ֆիքսված և բջջային կապերը հուլիսի 11-15-ը կաշխատեն որոշակի ընդհատումներով

Ucom-ի ֆիքսված և բջջային կապերը հուլիսի 11-15-ը կաշխատեն որոշակի ընդհատումներով

Ucom ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ իրազեկելով, որ հուլիսի 11-15-ը ընկերության բաժանորդները կարող են նկատել ֆիքսված և բջջային կապի աշխատանքի որոշակի ընդհատումներ: 

«Հուլիսի 11-15-ը Մասիս քաղաքի կենտրոնական փողոցներին զուգահեռ անցնող ընկերության վերգետնյա մալուխները անցկացվելու են ստորգետնյա կապուղիներով: 

Նույն աշխատանքներն իրականացվելու է Երևանի կենտրոնում հուլիսի 12-ին։ 

2019 թ-ից մեկնարկած այս աշխատանքերն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի և Մասիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ և միտված են ցանցերի արդիականացմանը։ 

Աշխատանքների ընթացքում ընկերության բաժանորդները կարող են նկատել ֆիքսված և բջջային կապի աշխատանքի որոշակի ընդհատումներ։ Այս կապակցությամբ հայցում ենք բաժանորդների ներողամտությունը։ Մեր աշխատակիցներն անում են ամեն բան, որպեսզի անցումը կատարվի հնարավորինս արագ և աննկատ»,- նշված է հաղորդագրության մեջ: 

11 Հուլիս, 2024 12:48
Վեր