Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ներկայացրել է հայտացուցակը Կոֆերենցիաների լիգայում։ Որակավորման առաջին փուլում երեւանյան թիմը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիայի» հետ։
Առաջին հանդիպումը «Նոան» կանցկացնի հուլիսի 11-ին Աբովյան քաղաքի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։ Մեկնարկը՝ 20:00-ին։
«Նոան» տնային հանդիպման տոմսերն անվճար կտրամադրի երկրպագուներին մարզադաշտի մուտքի մոտ։
18:00-ին Հանրապետության հրապարակից (ԱԳՆ նախկին շենքի հարակից տարածքից) երկրպագուներին Աբովյան տեղափոխելու համար անվճար ավտոբուսներ կշարժվեն:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին Սկոպյեի «Տոշե Պրոեսկի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։
«Շկենդիայի» արգելքը հաղթահարելու դեպքում, երկրորդ փուլում «Նոան» կմցրի Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերեսի» հետ։