ՀՀ-ից ոչ մի միլիմետր որևէ հարևան երկրի չի տրվել․ ԱԺ նախագահ Zarkerak - ՀՀ-ից ոչ մի միլիմետր որևէ հարևան երկրի չի տրվել․ ԱԺ նախագահ
Zarkerak Zarkerak - ՀՀ-ից ոչ մի միլիմետր որևէ հարևան երկրի չի տրվել․ ԱԺ նախագահ
ՀՀ-ից ոչ մի միլիմետր որևէ հարևան երկրի չի տրվել․ ԱԺ նախագահ

ՀՀ-ից ոչ մի միլիմետր որևէ հարևան երկրի չի տրվել․ ԱԺ նախագահ

Կադաստրի ղեկավարին փորձել ներքաշել արդեն հին դարձած այն խոսակցությանը, որ ամենի ինչ տվեցին, այս իշխանությունը ամեն ինչ տվեց, ես համարում եմ անտեղի: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով  ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին:

«ՀՀ-ից ոչ մի միլիմետր որևէ հարևան երկրի չի տրվել և չի նախատեսվել, չի քննարկվում և չի կարող քննարկվել»,- ասաց Սիմոնյանը:

Աժ նախագհը նշեց, որ սահմանազատան հետևանքով  Կիրանցում մեկ տուն, մեկ կրպակ ու մեկ խորդանոց է եղել, որի դիմաց բնակիչներին փոխհատուցում է տրվել՝ համաձայնությամբ։ 

Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ հարևան պետության հետ սահմանազատման ու սահմանագծման պրոցեսը կվերջնականացնեն ու կավարտեն. «Հույս ունենամ, որ կստացվի, և վերջ կդնենք այն տասնամյակների վեճին, որ բերեց երկու մեծ արհավիրք, պատերազմ»։

11 Հուլիս, 2024 13:19
Վեր