Չենք պատրաստվում կոմֆորտ ստեղծել այն  քաղաքացիների համար, որոնք որոշել են, որ պետք է աղքատ լինեն և շարունակեն այդպես մնալ․ Փաշինյան Zarkerak - Չենք պատրաստվում կոմֆորտ ստեղծել այն քաղաքացիների համար, որոնք որոշել են, որ պետք է աղքատ լինեն և շարունակեն այդպես մնալ․ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Չենք պատրաստվում կոմֆորտ ստեղծել այն քաղաքացիների համար, որոնք որոշել են, որ պետք է աղքատ լինեն և շարունակեն այդպես մնալ․ Փաշինյան
Չենք պատրաստվում կոմֆորտ ստեղծել այն  քաղաքացիների համար, որոնք որոշել են, որ պետք է աղքատ լինեն և շարունակեն այդպես մնալ․ Փաշինյան

Չենք պատրաստվում կոմֆորտ ստեղծել այն քաղաքացիների համար, որոնք որոշել են, որ պետք է աղքատ լինեն և շարունակեն այդպես մնալ․ Փաշինյան

Անապահովության նպաստի նոր համակարգով նախ կհաշվարկվեն ընտանիքի անդամների եկամուտները, ապա կգնահատվի նրանց անապահովության մակարդակը. Նաև արձանագրվում է, որ աշխատունակ մարդը պետք է աշխատի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անընդունելի մտածողություն է, որ աշխատունակ մարդուն ինչ-որ մեկը պիտի օգնի, որպեսզի նա հաց... հումանիտար օգնություն պիտի տան: Սա աբսուրդ է, սա ապապետական մտածողություն է: Աշխատունակ մարդը պետք է աշխատի: Որտե՞ղ աշխատի, ո՞նց աշխատի, սա երկրորդ թեման է: Ուստի մենք համակարգում ներդնում ենք հետևյալը, որ աշխատունակ մարդը, որն անապահով ընտանիքի ներկայացուցիչ է, պետք է գրանցվի նախ որպես աշխատանք փնտրող, որ մեր աշխատանքի համակարգն իրեն տեսնի և պատեհ առիթով նրան առաջարկի աշխատանք»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ աղքատությունը հաղթահարում են աշխատանքով, ուստի աշխատունակ մարդուն չաշխատելու հնարավորություն պետք է չտալ:

«Չենք պատրաստվում կոմֆորտ ստեղծել մեր այն սիրելի քաղաքացիների համար, որոնք որոշել են, որ իրենք պետք է աղքատ լինեն և շարունակեն այդպես մնալ: Ո՛չ, մենք նրանց պետք է խրախուսենք, աջակցենք, պետք եղած դեպքում ճնշում գործադրենք»,- ասաց վարչապետը:

Այս համատեքստում Աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հավելեց՝ աշխատունակ, բայց չաշխատող մարդկանց թիվը, պոտենցիալը, որ հնարավոր է ակտիվացնել, շուրջ 30 հազարն է.«Մենք 2021-ի՝ մինչև ՄՍԾ-ի ստեղծումը, ունեցել ենք համակարգում 93 հազար անապահով ընտանիք, այս տարվա հունիսի տվյալներով 65 հազար է»:

Նախարարը նաև նշեց՝ համակարգը գործարկելիս կլինեն նոր մուտքեր, քանի որ կան մարդիկ, որոնք համակարգում չեն, բայց պետք է լինեն, և կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք չպետք է լինեն համակարգում, բայց համակարգում են:

Նոր համակարգը կգործարկվի մարզերից մեկում 1-2 ամիս ժամկետով, կիրականացվի մոնիթորինգ, ապա կտարածվի բոլոր մարզերում:

11 Հուլիս, 2024 13:28
Վեր