Անհրաժեշտ է ճշտել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի նույն զորամասում եղբայրների ծառայության պայմանները։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հուլիսի 11-ին ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Այժմ, ինչպես նշեց Սարգսյանը, երբ երկրորդ եղբայրը բանակ է զորակոչվում, նրան հնարավորություն է տրվում հայտարարություն գրել ծառայությունը նույն զորամասում անցկացնելու համար։ Այնուամենանիվ, այս հարցով դիմելու հնարավորությունը սահմանափակ է։ Մասնավորապես, եղբայրներից մեկը պետք է պարտադիր կարգով արդեն ծառայած լինի 17 ամիս։ «Մենք հանում ենք այդ սահմանափակումը»,- բացատրեց Սարգսյանը: