ՔԿ-ն մանրամասներ է հայտնել զորացրված զինծառայողներով տաքսու վթարից Zarkerak - ՔԿ-ն մանրամասներ է հայտնել զորացրված զինծառայողներով տաքսու վթարից
Zarkerak Zarkerak - ՔԿ-ն մանրամասներ է հայտնել զորացրված զինծառայողներով տաքսու վթարից
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել զորացրված զինծառայողներով տաքսու վթարից

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել զորացրված զինծառայողներով տաքսու վթարից

Հուլիսի 11-ին, ժամը 11-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհրի 175 կմ հատվածում՝՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել են երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նախնական տվյալներով զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Երևան քաղաքի ուղղությամբ։

Մահացածներից մեկը վարորդն է, մեկը՝ ուղևորներից մեկը։ Նախնական տվյալներով բուժհաստատություն դիմած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ։

Ավելի ուշ տեղեկատվություն կհրապարակվի։

11 Հուլիս, 2024 13:56
Վեր