3 տարի է՝ իրենց նման հակապետական ուժերը մեր ժողովրդին խոստանում են թեժ աշուն, ո՞ւր է. աշնանը դուրս կգան փողոց, մի հատ էլ կմաշվեն ու կգնան. Հայկ Սուքիասյանը՝ Գալստանյանի շարժման մասին Zarkerak - 3 տարի է՝ իրենց նման հակապետական ուժերը մեր ժողովրդին խոստանում են թեժ աշուն, ո՞ւր է. աշնանը դուրս կգան փողոց, մի հատ էլ կմաշվեն ու կգնան. Հայկ Սուքիասյանը՝ Գալստանյանի շարժման մասին
Zarkerak Zarkerak - 3 տարի է՝ իրենց նման հակապետական ուժերը մեր ժողովրդին խոստանում են թեժ աշուն, ո՞ւր է. աշնանը դուրս կգան փողոց, մի հատ էլ կմաշվեն ու կգնան. Հայկ Սուքիասյանը՝ Գալստանյանի շարժման մասին
3 տարի է՝ իրենց նման հակապետական ուժերը մեր ժողովրդին խոստանում են թեժ աշուն, ո՞ւր է. աշնանը դուրս կգան փողոց, մի հատ էլ կմաշվեն ու կգնան. Հայկ Սուքիասյանը՝ Գալստանյանի շարժման մասին

3 տարի է՝ իրենց նման հակապետական ուժերը մեր ժողովրդին խոստանում են թեժ աշուն, ո՞ւր է. աշնանը դուրս կգան փողոց, մի հատ էլ կմաշվեն ու կգնան. Հայկ Սուքիասյանը՝ Գալստանյանի շարժման մասին

«Իրենք չեն դադարեցրել այդ շարժումը, այն ինքն իրեն դադարել է և այդպես էլ պետք է լիներ, որովհետև այդ շարժումն այն գլխից ստեղծվել է կեղծ թեզերի վրա»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բագրատ Գալստանյանի առաջնորդած շարժմանը՝ ասաց ՔԺԿ փոխնախագահ Հայկ Սուքիասյանը:

Շարժման հիմնական նպատակը՝ ըստ Սուքիասյանի, եղել է սահմանազատում թույլ չտալը, բայց սահմանազատումը եղել է. «Հիմա Հայաստանը Տավուշի հատվածում ունի սահմանազատված տարածք և պետությունը հանգիստ ապրում է: Հետագայում, որպեսզի իրենք իրենց տափակ գործունեությունն արդարացնեն՝ Տավուշից փախան, որպեսզի գան արդեն շատ ավելի մեծ շարժում անեն, որը շարժում չի, շարժումներն աշխարհում լուրջ բաներ են, դրանք հեղափոխական գործողություններ են: Իրենք մարել են, իրենց հետ ժողովուրդ չկա, իրենց հետ կա նեղ խումբ, որոնք ատում են Հայաստանի Հանրապետությունը, որոնք ատում են ինքնիշխան, անկախ կյանքը: Մեր ժողովրդի հավաքական մեծամասնությունն իր պետության ու անկախության հետ է: Հիմա եկել են դեմ են ելել իշխանության լեգիտիմության պատին և փլվել են:

Նրանք մինիմում արդյունք ունեն, այդ արդյունքն այն է, որ իրենք դեռևս կան, իրենց մասին դեռ խոսում են, պետությունը մի թեթև անկայուն է և սպասում են իրենց ընկալմամբ աշխարհի վերջին, աշխարհի վերջն էլ իրենց մտածելով տարեվերջն է՝ ԱՄՆ նախագահական ընտրությունները, որպեսզի կատարվի իրենց երազանքը՝ այն է աշխարհակարգի մեջ ինչ-որ տեղաշարժ լինի և հանկարծ Ռուսաստանն իր հնարավորությունների մեջ ինչ-որ բան վերականագնի ու իրենք էլ հրաման ստանան արդեն գրոհելու Հայաստանի անվտանգության և անկախության դեմ: Այս պատճառով Ռուսաստանը դեռևս իրենց «լեշը» պահում է փողոցներում, իրենց փողոցից հավաքող չկա»:

Շոգը կամ եղանակն ընդհանրապես կապ չունի շարժումը դադարեցնելու հետ՝ նշեց Հայկ Սուքիասյանը՝ հավելելով. «Եթե իրենք հնարավորություն տեսնեին, որ կարող են գրոհել պետության դեմ, շոգն իրենց չէր խանգարելու, եթե Ռուսաստանից հրաման լիներ, որ ենթադրենք ՀՀ-ում 50 աստիճան շոգի պարագայում իրենք պետք է մնային փողոցում` իրենք մնալու էին, իրենք ինքնուրույն չեն և ինքնուրույնաբար չեն գործում, իրենք կատարում են օտար պետության հրամանը: Իրենք իրենց չեղած գոյությունը և ձախողած գործընթացները հիմնավորելու համար ձևական պատրվակներ են հորինում՝ եղանակ և այլն»:

Անդրադառնալով Գալստանյանի և շարժման մասնակիցների խոստացած թեժ աշնանը՝  ՔԺԿ փոխնախագահն ասաց. «Երեք տարի է՝ իրենց նման այլ հակապետական ուժեր ամեն անգամ մեր ժողովրդին խոստացել են թեժ աշուն, թեժ գարուն, թեժ ամառ, ո՞ւր է դա: Իրենք կարող է աշնանը 100 հոգուց դառնան 200, բայց դա մեր քաղաքական, հասարակական կյանքում լուրջ փոփոխությունների չի բերելու, դա հնարավոր բան չի, դուրս կգան փողոց, մի հատ էլ կմաշվեն ու կգնան, իրենք այլևս գոյություն չունեն»:

Իսկ, թե արդյոք աշնանը սպասելի է, որ շարժումը նոր առաջնորդ կունենա՝ Սուքիասյանը նշեց. «Կարող է նման բան լինել, Ռուսաստանը Հայաստանում «պաչկաներով» առաջնորդներ ունի, «պաչկաներով» հայրենասերներ ունի, դարակներում դարսած ազգայնականներ ունի, ամեն անգամ հանում է հնացած ինչ-որ մեկին, նա էլ դուրս է գալիս անընդհատ հպարտ դեմքով տապալվում ու գնում է: Եթե եկող լիդերին կպցվեց պիտակ, որ նա ռուսական շահերն է սպասարկում, երեք վայրկյանում տապալվելու է: Մենք պետք է նկատի ունենաք, որ մեր ժողովուրդը Ռուսաստանի նկատմամբ վաղուց իր դիրքորոշումը հայտնել է, ինքը գիտի, որ Ռուսաստանն է իրեն տապալողը և, հետևապես, ովքեր Ռուսաստանի հետ կասոցացվեն` երեք վայրկյանում կտապալվեն»:

Խոսելով նաև շարժման անդամների այս ընթացքում խորհրդակցություններ անցկացնելու և կուսակցությունների հետ հանդիպելու քայլերի մասին՝ Հայկ Սուքիասյանն ընդգծեց. «Իրենք պետք է ասեն, թե ինչու են կիսակենդան վիճակում, մնացածը ձևական փաստարկներ են՝ հավաքվել, խորհրդակցություն են ունենում, ո՞ւմ հետ, ասում են կուսակցությունների հետ են հանդիպումներ ունենում, ո՞ւր է այնտեղ կուսակցություն, երկու հոգով կուսակցություն են բացում, երկուսից նա, ով «շուստրի» է, դառնում է նախագահ, գնում դրա հետ հանդիպում են ու ասում են կուսակցության հետ հանդիպում ունեցանք: Այդ մարդը ո՛չ գիտելիք ունի, ո՛չ քաղաքականությունից է հասկանում, ո՛չ համաշխարհային քաղաքական իրողություններն է հասկանում, ո՛չ մեր ժողովրդին գիտի․ մարդուն ինչքան բացատրես, որ եթե ինքը լեգիտիմ չի, ոչինչ անել չի կարող: Աշխարհակարգի մեջ տեկտոնական փոփոխություններ չեն լինելու, եթե ենթադրենք Թրամփը գնա ԱՄՆ-ի մեկուսացման ճանապարհով և ամբողջ աշխարհը հանձնի Ռուսաստանին, ամերիկացիները Թրամփին գնդակահարելու են, դա հնարավոր բան չի, հետևապես՝ ես իրենց առաջարկում եմ վերադառնալ իրենց տները»:

Այս ամենի համատեքստում անդրադառնալով նաև Գալստանյանի այն հայտարարությանը, թե շարժումը չի մարել, պարզապես փոխել է մարտավարությունը՝ մեր զրուցակիցն ասաց. «Հնարավո՞ր է շարժումը մարի, բայց ասեն շարժումը թափ է առնում, ինչո՞ւ են այդպես ասում, սա նշանակում է, որ իրենք կա՛մ ձեռք են առնում, կա՛մ էլ հոգեբանական խնդիրներ ունեն․ Բագրատն իրականության զգացումը կորցրել է և ապրում է իր ստեղծած հոգևոր Հայաստանում»:

 

Աննա Բզնունի

18 Հուլիս, 2024 16:03
Վեր