Վթարված ինքնաթիռի զոհերը 20 և 26 տարեկան են Zarkerak - Վթարված ինքնաթիռի զոհերը 20 և 26 տարեկան են
Zarkerak Zarkerak - Վթարված ինքնաթիռի զոհերը 20 և 26 տարեկան են
Վթարված ինքնաթիռի զոհերը 20 և 26 տարեկան են

Վթարված ինքնաթիռի զոհերը 20 և 26 տարեկան են

Այսօր Կոտայքի մարզում ուսումնամարզական թռիչքի ժամանակ վթարված ինքնաթիռի զոհերը 20 և 26 տարեկան են։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է Factor.am-ի լրագրողը` հղում անելով տեղում աշխատող իրավապահներին։

Հիշեցնենք` ՆԳՆ-ն հաղորդել էր, որ վթարի մասին ահազանգը ստացել են առավոտյան 9։30-ին, որտեղ նշվում էր, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել, հավանաբար կան զոհեր։ Ըստ նախարարության՝ նախնական տվյալներով՝ կործանվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա երկու զոհ։

Ըստ տեղեկությունների` վթարված ինքնաթիռը Յակ-52 է: Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացվում` ներկա են բոլոր ուժային կառույցների ներկայացուցիչները։

 

19 Հուլիս, 2024 13:34
Վեր