Ռուսաստանում The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը 16 տարվա ազատազրկման է դատապարտվել Zarkerak - Ռուսաստանում The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը 16 տարվա ազատազրկման է դատապարտվել
Zarkerak Zarkerak - Ռուսաստանում The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը 16 տարվա ազատազրկման է դատապարտվել
Ռուսաստանում The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը 16 տարվա ազատազրկման է դատապարտվել

Ռուսաստանում The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը 16 տարվա ազատազրկման է դատապարտվել

Ռուսաստանում 16 տարվա ազատազրկման է դատապարտվել The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը։ Նիստն անցել է դռնփակ ռեժիմով: Նա մեղադրվում է լրտեսության համար։ Գերշկովիչը ներկայացված մեղադրանքը չի ընդունում։ Լրագրողը կալանավորվել է Եկատերինբուրգում 2023 թվականի մարտին:

Ռուսական կողմը պնդում է, թե նա «գաղտնի տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկի մասին»։

Լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, գրում են, որ ամերիկացի լրագրողն իրականում Եկատերինբուրգ էր մեկնել հետաքննելու, թե ինչպես է «Վագներ» մասնավոր ընկերությունը հավաքագրում տեղի բնակիչներին Ուկրաինայի դեմ պատերազմում կռվելու համար:

ԱՄՆ իշխանությունն ավելի վաղ հայտարարել էր՝ շարունակում են աշխատել լրագրողին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Հուլիսի 17-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հաստատել էր, որ Գերշկովիչի փոխանակման հարցը քննարկվում է երկու երկրի հատուկ ծառայությունների մակարդակով։

19 Հուլիս, 2024 23:11
Վեր