Որևէ պետություն չի բողոքել հայկական արբանյակներից․ ԲՏԱ նախարարություն Zarkerak - Որևէ պետություն չի բողոքել հայկական արբանյակներից․ ԲՏԱ նախարարություն
Zarkerak Zarkerak - Որևէ պետություն չի բողոքել հայկական արբանյակներից․ ԲՏԱ նախարարություն
Որևէ պետություն չի բողոքել հայկական արբանյակներից․ ԲՏԱ նախարարություն

Որևէ պետություն չի բողոքել հայկական արբանյակներից․ ԲՏԱ նախարարություն

 

Որևէ պետություն հայկական արբանյակների վերաբերյալ բողոք չի ներկայացրել։ Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։

«ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը որևէ պետության կողմից գրավոր կամ բանավոր նամակ չի ստացել այն մասին, որ «Հայասաթ 1» և «Արմսաթ 1» արբանյակների կողմից շահագործվող ռադիոհաճախականությունները որևէ խանգարում են առաջացրել այլ պետությունների գործող արբանյակների և արբանյակային ցանցերի ռադիոհաճախականությունների համար», - ասված է գերատեսչության պատասխանում։

Ավելի վաղ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ տիեզերք ուղարկված «Հայասաթ1» և «Արմսաթ 1» հայկական արբանյակները այլ երկրների արբանյակների գլխին պատուհաս են դարձել, խափանել շատ երկրերի արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը: Ըստ թերթի` տարբեր երկրների կառավարություններից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակներ են հղել, հորդորել են իջեցնել արբանյակը/ները, քանի որ ոչ պրոֆեսիոնալ և չհաշվարկված է եղել աշխատանքը, ինչպես նաև որակը և մեկնարկը:

20 Հուլիս, 2024 11:07
Վեր