Ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված՝ պետությունն ունի կոնկրետ պոզիտիվ պարտավորություններ. Անահիտ Մանասյան Zarkerak - Ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված՝ պետությունն ունի կոնկրետ պոզիտիվ պարտավորություններ. Անահիտ Մանասյան
Zarkerak Zarkerak - Ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված՝ պետությունն ունի կոնկրետ պոզիտիվ պարտավորություններ. Անահիտ Մանասյան
Ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված՝ պետությունն ունի կոնկրետ պոզիտիվ պարտավորություններ. Անահիտ Մանասյան

Ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված՝ պետությունն ունի կոնկրետ պոզիտիվ պարտավորություններ. Անահիտ Մանասյան

 

Հուլիսի 19-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը, ներկայացվել են նախագծի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները, խնդրահարույց դիտարկվող դրույթները։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է այս նախագծի ընդունումը՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների պատշաճ պաշտպանության և խթանման տեսանկյունից։

«Այս օրենքը պետք է ոչ թե հռչակագրային բնույթ ունենա, այլ իրական հնարավորություններ սահմանի ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց համար։ Շատ կարևոր է նկատի ունենալ, որ այս օրենքի ընդունումը հնարավորություն է տալիս հստակ ընդգծել պետության պարտավորությունը, քանի որ ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված պետությունն ունի կոնկրետ պոզիտիվ պարտավորություններ, այդ թվում՝ երաշխավորելու և նպաստելու վերջիններիս մշակույթի, կրոնի, լեզվի, ավանդույթների պահպանմանը և այլն»,- ասել է Պաշտպանը։

Հանդիպման ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ։

Միջոցառման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար՝ ընդգծելով, որ բարձրացված խնդիրերը կամփոփվեն և կներկայացվեն իրավասու մարմիններին։

20 Հուլիս, 2024 11:20
Վեր