Օկուպացված Քարվաճառում ականի պայթյունից վիրավորներ կան Zarkerak - Օկուպացված Քարվաճառում ականի պայթյունից վիրավորներ կան
Zarkerak Zarkerak - Օկուպացված Քարվաճառում ականի պայթյունից վիրավորներ կան
Օկուպացված Քարվաճառում ականի պայթյունից վիրավորներ կան

Օկուպացված Քարվաճառում ականի պայթյունից վիրավորներ կան

Հուլիսի 19-ին օկուպացված Քարվաճառում ականի պայթյունից երեք մարդ է վիրավորվել։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնում են Ադրբեջանի Ականազերծման գործակալության մամուլի ծառայությունից։

Միջադեպի հետևանքով վնասվածքներ է ստացել 1969 թվականին ծնված Հուսեյնով Խալիֆա Հասան օղլուն և 1978 թվականին ծնված Մամեդով Սամանդար Ալիգամա օղլուն, որն ունի բեկորային վնասվածքներ։ Վնասվածքներ է ստացել նաև 1976 թվականին ծնված Գարաշով Ռահիմ Աշրաֆ օղլուն, ով շտապել է դեպքի վայր՝ օգնելու նրանց, պայթել է երկրորդ ականի վրա և ստացել տարբեր ծանրության վնասվածքներ։

Դեպքի փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։

20 Հուլիս, 2024 13:10
Վեր