3 մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար Կոտայքում. կա զոհ և 2 վիրավոր Zarkerak - 3 մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար Կոտայքում. կա զոհ և 2 վիրավոր
Zarkerak Zarkerak - 3 մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար Կոտայքում. կա զոհ և 2 վիրավոր
3 մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար Կոտայքում. կա զոհ և 2 վիրավոր

3 մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար Կոտայքում. կա զոհ և 2 վիրավոր

Հուլիսի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում «Բոմբ» օբյեկտի հարևանությամբ բախվել են «Kia», «Honda» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ում մարմինը գտնվում է ավտոմեքենայում, իսկ 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, մեկը՝ ծայրահեղ ծանր, մյուսը՝ միջին ծանրության, տեղափոխվել են մեկը՝ «Հրազդան», մյուսը՝ «Աբովյան» բժշկական կենտրոններ:  

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

20 Հուլիս, 2024 18:36
Վեր