Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր տուժածները կենթարկվեն դատաբժշկական փորձաքննությունների Zarkerak - Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր տուժածները կենթարկվեն դատաբժշկական փորձաքննությունների
Zarkerak Zarkerak - Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր տուժածները կենթարկվեն դատաբժշկական փորձաքննությունների
Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր տուժածները կենթարկվեն դատաբժշկական փորձաքննությունների

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր տուժածները կենթարկվեն դատաբժշկական փորձաքննությունների

Հետաքննությունը դատաբժշկական փորձաքննություններ կանցկացնի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր տուժածների բուժումից հետո, նշվում է РИА Новости-ի տրամադրության տակ եղած դատական ​​պաշտոնական փաստաթղթերում։

Ավելի վաղ դատարանի որոշումներից հայտնի էր դարձել, որ տուժող է ճանաչվել և հարցաքննվել ավելի քան 1700 մարդ, իսկ որպես վկա՝ ավելի քան 800 մարդ։ Կատարվել է ավելի քան 20 խուզարկություն, դեպքի վայրի ավելի քան 65 զննություն, նշանակվել է ավելի քան 650 դատական փորձաքննություն, այդ թվում՝ դատաբժշկական, բալիստիկ,  գենետիկական, հրշեջ-տեխնիկական, ինժեներաշինարարական, մատնահետքերի և այլ փորձաքննություններ։

Այս գործով Մոսկվայում 12 մարդ է ձերբակալվել։ Ենթադրյալ հանցագործներից չորսին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կազմում մահվան ելքով ահաբեկչություն կատարելու մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետ), իսկ մնացածներին՝ այս հանցագործության կատարմանը մեղսակից լինելու մեջ։ 

Մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ին. հարձակվողները ինքնաձիգներից  կրակ են բացել շենքում գտնվող մարդկանց վրա և այրել դահլիճը։ Զոհվել է 145 մարդ։

21 Հուլիս, 2024 14:25
Վեր