Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Տիտալ Իբոյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում Իսակովի պողոտայից դեպի «Կարգո» միջազգային բեռնափոխադրման ընկերություն տանող փողոցի խաչմերուկի հարևանությամբ բախվել է երթևեկության բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյանը, ապա՝ երկաթե ճաղավանդակներին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։