Առինջ գյուղում հրդեհ է բռնկվել «BMW»-ում Zarkerak - Առինջ գյուղում հրդեհ է բռնկվել «BMW»-ում
Zarkerak Zarkerak - Առինջ գյուղում հրդեհ է բռնկվել «BMW»-ում
Առինջ գյուղում հրդեհ է բռնկվել «BMW»-ում

Առինջ գյուղում հրդեհ է բռնկվել «BMW»-ում

Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Կենտրոնական փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը «BMW» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է վարորդը, Երևանի բնակիչ 30-ամյա Արման Ա․-ն՝ քաղաքացիների օգնությամբ, ապա ժամանած հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

21 Հուլիս, 2024 19:37
Վեր