«ԶԻԼ»-ի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել 7 մեքենայի. կա 3 զոհ (տեսանյութ) Zarkerak -  «ԶԻԼ»-ի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել 7 մեքենայի. կա 3 զոհ (տեսանյութ)
Zarkerak Zarkerak -  «ԶԻԼ»-ի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել 7 մեքենայի. կա 3 զոհ (տեսանյութ)
 «ԶԻԼ»-ի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել 7 մեքենայի. կա 3 զոհ (տեսանյութ)

 «ԶԻԼ»-ի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել 7 մեքենայի. կա 3 զոհ (տեսանյութ)

 

2024 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 09։58-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի 45 հասցեի դիմացի ճանապարհահատվածում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան, վերջինիս վարորդի կողմից կառավարումը կորցնելու հետևանքով, բախվել է այլ մակնիշների 7 տրանսպորտային միջոցների։ Դեպքի մասին իր Ֆեյսբուքի էջում մանրամասներ է հայտնել ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

 

«Տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 3 հոգի մահացել է, 1 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

 

Դեպքի առթիվ 2024 թվականի հուլիսի 22-ին ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Քրեական վարույթով կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում պատահարի մասնակիցների ինքնությունները, ինչպես նաև ողբերգական ելքով վթարի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Նախաքննությունը շարունակվում է, հետագայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրությունում։

22 Հուլիս, 2024 14:04
Վեր