Օբաման կաջակցի ԱՄՆ նախագահի՝ Հարիսի թեկնածությանը Zarkerak - Օբաման կաջակցի ԱՄՆ նախագահի՝ Հարիսի թեկնածությանը
Zarkerak Zarkerak - Օբաման կաջակցի ԱՄՆ նախագահի՝ Հարիսի թեկնածությանը
Օբաման կաջակցի ԱՄՆ նախագահի՝ Հարիսի թեկնածությանը

Օբաման կաջակցի ԱՄՆ նախագահի՝ Հարիսի թեկնածությանը

 

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման շուտով կաջակցի փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում՝ չնայած մամուլում տարածված լուրերին, թե նախկին ղեկավարը չի հավատում ընտրություններում Հարիսի հաջողությանը։ Այդ մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրները։

Ըստ նրանց՝ Օբաման արդեն մասնավոր կարգով աջակցել է Հարիսին, իսկ հրապարակայնորեն դեռևս չի պաշտպանել փոխնախագահի թեկնածությունը, քանի որ չի ցանկացել, որ այդ լուրը «ստվերի» չորեքշաբթի նախագահ Ջո Բայդենի ուղերձը։ «Օբաման կանոնավոր շփվում է Հարիսի հետ և կարծում է, որ նրա քարոզարշավը լավ է սկսվել»,- նշում է լրատվական ծառայությունը:

Մի քանի աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ նախկին նախագահն արդեն սկսել է Հարիսին խորհուրդներ տալ նախընտրական շտաբի աշխատանքի վերաբերյալ։

25 Հուլիս, 2024 15:11
Վեր