«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը վերանայելու քաղաքապետարանի առաջարկը դրական գնահատելուց այս կողմ․ ի՞նչ է արվել և ի՞նչ փուլում է գործընթացը Zarkerak - «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը վերանայելու քաղաքապետարանի առաջարկը դրական գնահատելուց այս կողմ․ ի՞նչ է արվել և ի՞նչ փուլում է գործընթացը
Zarkerak Zarkerak - «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը վերանայելու քաղաքապետարանի առաջարկը դրական գնահատելուց այս կողմ․ ի՞նչ է արվել և ի՞նչ փուլում է գործընթացը
«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը վերանայելու քաղաքապետարանի առաջարկը դրական գնահատելուց այս կողմ․ ի՞նչ է արվել և ի՞նչ փուլում է գործընթացը

«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը վերանայելու քաղաքապետարանի առաջարկը դրական գնահատելուց այս կողմ․ ի՞նչ է արվել և ի՞նչ փուլում է գործընթացը

Քաղաքային իշխանությունն օրեր առաջ օրակարգ բերեց «Վեոլիա ջուր» ընկերության պայմանագրի վերանայման հարցը։ Այն ձևակերպեց որպես առաջարկ։ ՀԾԿՀ-ն դրական գնահատեց առաջարկը։ 

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մասնավորապես նշել էր, որ հարցի շուրջ քննարկում է եղել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, ներկայացվել են ջրի ծավալների կորուստների, ճնշման, գրաֆիկի պահպանման հետ կապված խնդիրները, հեղեղատար համակարգի խնդիրը, նաև խոսվել է կապիտալ ծախսերի անհրաժեշտության մասին, որի կարիքն ունի մայրաքաղաքը․ «Փոխվարչապետի կողմից հանձնարարվել է, որ բոլոր կողմերը ներկայացնեն առաջարկություններ, ներառյալ՝ քաղաքապետարանը։ Մեր առաջարկությունները 6 կետով ուղարկվել են, սպասում ենք նորից կրկնակի քննարկման ՀԾԿՀ-ի հետ»,- հայտնել էր Արեյանը։

Արդյո՞ք ընթացք տրվել է քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության միջև պայմանագրի վերանայման գործընթացին, ինչ է արվում այս ուղղությամբ, այս հարցերի շուրջ  Zarkerak.am-ը փորձել է տեղեկություններ ստանալ պատկան կառույցներից։ 

«Դեռևս ոչ մի նորություն չունենք ասելու, դեռ քննարկումների փուլում է պրոցեսը։ Հստակ ժամկետներ էլ չկան, երբ ինչ-որ հստակություն կլինի, ձևավորված առաջարկ կամ  նորություն, անպայման կտեղեկացնենք»,-ասաց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը ։

Լիանա Ազիզյանը նշեց, որ գոնե վերջին 5 տարիների ընթացքում  չի հիշում քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության միջև պայմանագրի վերանայման առաջարկի որևէ հնչեղ դեպք․ «Կարող է և պաշտոնապես որևիցե բողոք կամ առաջարկ եղած լինի, բայց քաղաքային իշխանությունից հնչեղություն ստացված ուղիղ որևէ բողոքի դեպք չեմ մտաբերում»։

Ազիզյանը նաև հայտնեց, որ տարիներ առաջ քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության միջև կրկին եղել է պայմանագրային կետերի վերանայում․ «Ունեցել ենք պայմանագրային որոշակի կետերի փոփոխություն։ Փոփոխությունները կապված էին սակագների հետ և առաջարկը քաղաքային իշխանությունից չէր, այնտեղ դերակատարը ՀԾԿՀ-ն էր․ դա ընդհանուր առաջարկ է եղել, ընդհանուր քննարկվել է հանձնաժողովի,  կառավարության նաև «Վեոլիա ջուր» ընկերության միջև»,- փոխանցեց Ազիզյանը։

Նաև ընդգծեց, որ այս դեպքում ՀԾԿՀ-ն հանդիսանում է կարգավորող մարմին՝ այլ ոչ թե պայմանագրային կողմ․ «Պայմանագրային փոփոխությունները տեղի են ունենում «Վեոլիա ջուր» ընկերության  և Ջրային կոմիտեի միջև՝ որպես կողմ։ Հանձնաժողովը կողմ չէ, եթե պայմանագրում  որևիցե փոփոխություն պիտի արվի, ապա քաղաքային իշխանությունը պետք է Ջրային կոմիտե դիմի, եթե մեզ ուղարկում է առաջարկներ, մենք էլ դրանք ուղարկում ենք Ջրային կոմիտե։ Սա միայն հանձնաժողովը չի որոշում, մեծ աշխատանքային խումբ է  ձևավորվում՝ կազմված կառավարության, Ջրային կոմիտեի, քաղաքային իշխանությանն, ՀԾԿՀ-ի,  «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչներից։ Խմբի ձևավորման վերաբերյալ առաջին քննարկումները եղել են, բայց աշխատանքների մեկնարկի վերաբերյալ  հստակ ժամկետներ չեմ կարող նշել»։  

Ջրային կոմիտեի մամուլի խոսնակ Անուշ Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց․ «Այո՛, պրոցեսը գնում է։ Բոլոր կողմերին հանձնարարական է իջեցվել՝ տալ առաջարկություններ պայմանագրի վերանայման անհրաժեշտության, փոփոխությունների և մնացած բոլոր հարցերի վերաբերյալ։ Մեր կողմից շուրջ մեկ շաբաթ առաջ կառավարություն առաջարկներ են ուղարկվել։ Այս պահին որևէ այլ տեղեկատվություն՝ դրանք ընդունվել են, թե ոչ՝  դեռ չենք կարող տրամադրել, նաև չենք կարող հանրայնացել, թե ինչ առաջարկներ են արվել։ Պրոցեսը գնում է, սպասում ենք արձագանքի փոխվարչապետի գրասենյակից՝ հաջորդ քայլերի վերաբերյալ»։

Մարտիրոսյանն էլ դժվարացավ ժամկետներ նշել, թե երբ է ձևավորվելու համապատասխան աշխատանքային խումբ և երբ սպասել բուն գործընթացի մեկնարկին․ «Կարծում եմ՝ առաջիկա 10 օրերի ընթացքում ավելի մանրամասն տեղեկատվություն կկարողանանք տրամադրել, մասնավորապես, թե կողմերի միջև երբ է տեղի ունենալու հանդիպում և ինչ ֆորմատով է լինելու»։

 

Մարիամ Մկրտչյան

25 Հուլիս, 2024 17:09
Վեր