Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կլինի Zarkerak - Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կլինի
Zarkerak Zarkerak - Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կլինի
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կլինի

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կլինի

Հանրապետության տարածքում հուլիսի 29-ի և 31-ի ցերեկը, oգոստոսի 1-3-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Հուլիսի 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:

Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում հուլիսի 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-3-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։

29 Հուլիս, 2024 18:44
Վեր