Էրդողանը ջիհադիստներին օգտագործել է Լեռնային Ղարաբաղում իր հանցագործությունն իրականացնելու համար. Անն Լոուրենս Պետել Zarkerak - Էրդողանը ջիհադիստներին օգտագործել է Լեռնային Ղարաբաղում իր հանցագործությունն իրականացնելու համար. Անն Լոուրենս Պետել
Zarkerak Zarkerak - Էրդողանը ջիհադիստներին օգտագործել է Լեռնային Ղարաբաղում իր հանցագործությունն իրականացնելու համար. Անն Լոուրենս Պետել
Էրդողանը ջիհադիստներին օգտագործել է Լեռնային Ղարաբաղում իր հանցագործությունն իրականացնելու համար. Անն Լոուրենս Պետել

Էրդողանը ջիհադիստներին օգտագործել է Լեռնային Ղարաբաղում իր հանցագործությունն իրականացնելու համար. Անն Լոուրենս Պետել

 

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Անն Լորանս Պետելը X-ի իր միկրոբոլոգում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը Իսրայելի վրա հարձակման և  Արցախում 44-օրյա պատերազմին իր մասնակցությունն ընդունելու մասին։

«Էրդողանը, որը ցանկանում է հարձակվել Իսրայելի վրա, հանգիստ բացատրում է, որ դա արդեն արել է Լեռնային Ղարաբաղում։ Եվ իր հանցագործությունը կատարելու համար նա նույնիսկ ջիհադիստներին է օգտագործել»,- գրել է ֆրանսիացի պատգամավորը։

Հիշեցնենք, որ Էրդողանն ասել էր, որ իրենք պետք է շատ ուժեղ լինեն, որպեսզի Իսրայելը չկարողանա «անել այն, ինչ անում է Պաղեստինի հետ»։

«Ինչպես մտանք Ղարաբաղ և Լիբիա, այնպես էլ կվարվենք նրանց հետ։ Սա չանելու պատճառ չկա: Մենք պարզապես պետք է ուժեղ լինենք։ Այսօր մենք հնարավոր ամեն ինչ անում ենք Իսրայելի դեմ, դադարեցրել ենք առևտուրը նրանց հետ, խզել ենք մեր հարաբերությունները»,- հայտարարել է Էրդողանը։

30 Հուլիս, 2024 17:25
Վեր