Օկուպացված Ստեփանակերտի կենտրոնական փողոցների շենքերից հեռացվել են բոլոր հայերեն գրությունները Zarkerak - Օկուպացված Ստեփանակերտի կենտրոնական փողոցների շենքերից հեռացվել են բոլոր հայերեն գրությունները
Zarkerak Zarkerak - Օկուպացված Ստեփանակերտի կենտրոնական փողոցների շենքերից հեռացվել են բոլոր հայերեն գրությունները
Օկուպացված Ստեփանակերտի կենտրոնական փողոցների շենքերից հեռացվել են բոլոր հայերեն գրությունները

Օկուպացված Ստեփանակերտի կենտրոնական փողոցների շենքերից հեռացվել են բոլոր հայերեն գրությունները

Monument Watch-ը ահազանգում է․

Ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկի՝ Ազատամարտիկների պողոտայի վերակառուցման աշխատանքներին: Դա շատ լավ երևում է Ստեփանակերտում աշխատող շինարարների կողմից տեղադրվող տեսանյութերում, որտեղ Ազատամարտիկների պողոտայի շենքերից շատերը շինարարական տախտակամածներով են պատված (https://www.youtube.com/watch?v=AkOgERWe6VUhttps://www.youtube.com/watch?v=ivirjJaciWg ): Ադրբեջանական ‹‹վերակառուցման›› է ենթարկվում քաղաքի երաժշտական քոլեջը, հարակից շենքերը, շինտեխնիկա է կանգնած Ստեփանակերտի երկրագիտական թանգարանի մոտ:

Տեսանյութերից երևում է, որ Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական փողոցների վրայի շենքերից հեռացվել են բոլոր հայերեն գրությունները՝ ցուցանակները, գովազդները, փողոցների անունները:

Նման վերակառուցումներից հետո շենքերը սովորաբար ձեռք են բերում նոր գործառույթ: Այս վտանգը սպառնում է Ազատամարտիկների պողոտայում գտնվող մշակութային հաստատություններին, որոնք վերակառուցվում են առաջին հերթին: Նման դեպքում անհայտ է մնում այդ շենքերի ամբողջ գույքի՝ գրքերի, արխիվային նյութերի, ցուցադրությունների և այլնի ճակատագիրը: Նման վերակառուցումներից հետո անհետանում են նաև այդ շենքերի մոտ, փողոցում տարբեր տարիներին կանգնեցված մշակութային փոքր կոմպոզիցիաները: Այսպես, Արցախբանկի կենտրոնական մասնաշենքի գործառույթային փոփոխությունից հետո անհետացավ քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի կողմից հեղինակած նռան ծառ պատկերող կոմպոզիցիան (նկ. 1):

30 Հուլիս, 2024 23:43
Վեր