Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը նորմայից ավել։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով.
«Մեզ սպասվում է ոչ շատ շոգ և բավարար տեղումներով օգոստոս»: