Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Վրաստանը նվաճել է առաջին ոսկե մեդալը։
Ձյուդոիստ Լաշա Բեկաուրին օլիմպիական չեմպիոն է դարձել 90 կգ քաշային կարգում։ 24-ամյա մարզիկը եզրափակչում 10-1 հաշվով առավելության է հասել ճապոնացի Սանշիրո Մուրաոյի նկատմամբ։
Բեկաուրին չեմպիոն էր դարձել նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերում։ Վրաստանը Փարիզում նաև մեկ արծաթե մեդալ է նվաճել և ընդհանուր հաշվարկում 12-րդ տեղում է։