Մարգարայի անցակետն արդեն վաղուց պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց․ ՊԵԿ նախագահ (տեսանյութ) Zarkerak - Մարգարայի անցակետն արդեն վաղուց պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց․ ՊԵԿ նախագահ (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Մարգարայի անցակետն արդեն վաղուց պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց․ ՊԵԿ նախագահ (տեսանյութ)
Մարգարայի անցակետն արդեն վաղուց պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց․ ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

Մարգարայի անցակետն արդեն վաղուց պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց․ ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

«Մարգարայի անցակետն արդեն վաղուց պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց»,-  կառավարության նիստից հետո ճեպազրույցում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Հարցին, թե կան ժամկետներ, թե երբ կսկսվի գործընթացը, նա նշեց․«Ես չգիտեմ, որովհետև քաղաքական որոշում պետք է լինի։ Մենք աշխատել ենք, պատրաստի վիճակի ենք բերել»։ 

Մեկ այլ հարցի, թե ինչու հայ-թուրքական սահմանի բացման որոշում չկայացվեց  Ռուբինյան-Քըլըչ՝  օրերս կայացած հանդիպման ժամանակ, նա արձագանքեց․«Չեմ կարող ասել, դա իմ գործառույթների մեջ չէ»։

Նաև նշեց, որ տեղեկություն չունի, թե թուրքական կողմի անցակետում աշխատանքներ արվել են, թե ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում․ 

01 Օգոստոս, 2024 11:54
Վեր