Ապօրինի հանքարդյունահանման հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս էր պատճառվել Zarkerak - Ապօրինի հանքարդյունահանման հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս էր պատճառվել
Zarkerak Zarkerak - Ապօրինի հանքարդյունահանման հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս էր պատճառվել
Ապօրինի հանքարդյունահանման հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս էր պատճառվել

Ապօրինի հանքարդյունահանման հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս էր պատճառվել

Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքայւն ոստիկանները հուլիսի 30-ին տեղեկություն էին ստացել, որ սահմանափակ ընկերություններից մեկի տնօրենի ցուցումով Մասիս համայնքի տարածքում՝ Սևջուր կոչվող գետի ափերին, իրականացնում են ավազակոպճի ապօրինի հանքարդյունահանման աշխատանքներ:

Ստուգմամբ պարզվել է, որ ՍՊԸ տնօրինությունը կամ իրավասու անձինք նույն ընկերությանը պատկանող տարածքում 2023 թ. դեկտեմբերի 28-ից մինչ օրս, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելով, օրական ապօրինի արդյունահանել և վաճառել են ավազակոպիճ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Ստուգմամբ հայտնաբերվել են գետի հունի վիճակի և կայունության փոփոխություններ, ընկերության գործողություների հետևանքով ընդերքին և շրջակա միջավայրին պատճառվել է էական վնաս, այն է՝ հանգեցրել է հողի որակի վատթարացման, արդյունահանվող օգտակար հանածոների կորստի, ինչն էլ առաջացրել է տվյալ վայրում առկա օգտակար հանածոների հետագա շահագործման դժվարացում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարույթի շրջանակում ՍՊ ընկերության չորս աշխատակից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում վերոհիշյալ ՍՊ ընկերության կողմից, որպես պետությանը պատճառված վնաս, վերականգնվել է 10 միլիոն դրամ:

Կատարվում է նախաքննություն:

01 Օգոստոս, 2024 14:40
Վեր