Հայաստանում մարշալ Բաղրամյանի անվան թանգարան կստեղծվի Zarkerak - Հայաստանում մարշալ Բաղրամյանի անվան թանգարան կստեղծվի
Zarkerak Zarkerak - Հայաստանում մարշալ Բաղրամյանի անվան թանգարան կստեղծվի
Հայաստանում մարշալ Բաղրամյանի անվան թանգարան կստեղծվի

Հայաստանում մարշալ Բաղրամյանի անվան թանգարան կստեղծվի

 

Հայաստանի վետերանների միությունում աշխատանքներ են տարվում Խորհրդային Միության մարշալ, կրկնակի հերոս, Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի թանգարանի ստեղծման ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է միության մամուլի ծառայությունը։

 

Նախորդ տարի Բաղրամյանի ծննդյան 125-ամյակի առթիվ Հայաստանի վետերանների միությունն անվանակոչվեց մարշալ Բաղրամյանի պատվին։

 

Թանգարանի ստեղծման գործին ակտիվ մասնակցում են Բաղրամյանի ընտանիքը, Հրաչյա Պողոսյանի «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը, «Անմահ գունդը», Պոկլոննայա լեռան վրա գտնվող Հայրենական մեծ պատերազմի թանգարանը, ՌԴ զինված ուժերի թանգարանը, Հայաստանի պատմության թանգարանը, «Մայր Հայաստան» թանգարանը, հիմնադրամներ ու անհատներ։

 

Բարերար Հրաչյա Պողոսյանի հիմնադրամն օրերս նվիրաբերել է մարշալ Բաղրամյանի կիսանդրին։

 

Հայաստանի վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը նշել է, որ Հայաստանում մեծանուն զորավարի անվան թանգարան չի եղել։ Այն ստեղծելու նախաձեռնությունը մեծ աջակցություն է ստացել։

01 Օգոստոս, 2024 15:09
Վեր