Արյան դոնորությունը կյանքեր փրկելու առաքելություն է. ոստիկանները մասնակցել են արյուն հանձնելու ակցիային Zarkerak - Արյան դոնորությունը կյանքեր փրկելու առաքելություն է. ոստիկանները մասնակցել են արյուն հանձնելու ակցիային
Zarkerak Zarkerak - Արյան դոնորությունը կյանքեր փրկելու առաքելություն է. ոստիկանները մասնակցել են արյուն հանձնելու ակցիային
Արյան դոնորությունը կյանքեր փրկելու առաքելություն է. ոստիկանները մասնակցել են արյուն հանձնելու ակցիային

Արյան դոնորությունը կյանքեր փրկելու առաքելություն է. ոստիկանները մասնակցել են արյուն հանձնելու ակցիային

 

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում արյան հավաքման միջոցառման շրջանակում ՆԳ նախարարության և Առողջապահության նախարարության համատեղ նախաձեռնությամբ՝ ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ կամավորականության սկզբունքով մասնակցել են արյան հանձնման ակցիային։
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը նշելով, որ տարեցտարի ավելանում է արյան պահանջարկը, բնակչությանը հորդորում է չսպասել արտակարգ իրավիճակների և պարբերաբար արյուն հանձնել. «Հերթական անգամ մեզ օգնության հասավ ոստիկանության համակարգը։ Մոտ մեկ շաբաթ է՝ ոստիկանության տարբեր բաժանմունքներ կազմակերպում են արյունատվություն՝ պարեկային ծառայությունը, ոստիկանական զորքերը, ակադեմիան, պետական պահպանության գլխավոր վարչությունը: Արդեն շուրջ 200 հոգի հանձնել է արյուն։ Որոշ չափով մեր պաշարները համալրվեցին. այս պահին խնդիր չունենք։ Պետք է բոլորս հասկանանք, որ արյունն ունի ժամկետ և սպառվում է, իսկ նմանատիպ ակիցիաները պետք է լինեն ոչ թե մեկանգամյա, այլ շարունակական»։
Ընդհանուր առմամբ՝ ակցիայի շրջանակում նախատեսվում է, որ արյան դոնոր կդառնա ոստիկանության 748 ծառայող։

«Բավական շատ ոստիկաններ ցանկացան մասնակցել արյունատվության ակցիային։ Հուլիսի 23 ին և 29-ին, արյունաբանական կենտրոնի արտագնա աշխատանքային գրաֆիկով, տեղերում՝ ոստիկանության կրթահամալիրում և զորամասերում, կամավորության սկզբունքով կազմակերպեցինք արյունատվության ակցիա, մասնակցեցին զինծառայողները, ոստիկանության ունկնդիրները, ոստիկանության ծառայողները, իսկ արյունաբանական կենտրոնում հուլիսի 25-ին, 26-ին և 29-ին՝ ոստիկանության, պարեկային ծառայության ծառայողները, ոստիկանության զորքերի զորմասերի զինծառայողները: Մասնակցությունն արյունատվության ակցիային լինելու է շարունակական»,- ասում է ՆԳՆ Ոստ բուժվարչության պետ , բժշկական ծառայության գնդապետ Սուսաննա Մուրադյանը:

Մարզերում ոստիկանության ծառայողները ակցիային մասնակցել են իրենց իսկ ծառայության վայրի դոնորական կետերում, որոնք տեղակայված են Հայաստանի 5 քաղաքներում՝ Գյումրի, Վանաձոր, Գորիս, Արմավիր, Հրազդան:

Արյան դոնոր դառնալուց առաջ ստուգվում է ակցիային մասնակցողների առողջական վիճակը, հաշվի են առնվում հակացուցումները:

Հավաքված արյունը ծառայելու է քաղցկեղով և արյան հիվանդություններ ունեցող մանուկների և մեծահասակների, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ արյան պաշարների լրացման համար։

01 Օգոստոս, 2024 17:01
Վեր