Փարիզ-2024․ Դավիթ Չալոյանը կանցկացնի իր երկրորդ մենամարտը ՕԽ-ում Zarkerak - Փարիզ-2024․ Դավիթ Չալոյանը կանցկացնի իր երկրորդ մենամարտը ՕԽ-ում
Zarkerak Zarkerak - Փարիզ-2024․ Դավիթ Չալոյանը կանցկացնի իր երկրորդ մենամարտը ՕԽ-ում
Փարիզ-2024․ Դավիթ Չալոյանը կանցկացնի իր երկրորդ մենամարտը ՕԽ-ում

Փարիզ-2024․ Դավիթ Չալոյանը կանցկացնի իր երկրորդ մենամարտը ՕԽ-ում

Երևանի ժամանակով օգոստոսի 3-ին, իր Օլիմպիական խաղերի 1/4 եզրափակիչում իր մենամարտը կանցկացնի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:

Փարիզի Հյուսիսային արենայում կայանալիք մենամարտում Չալոյանի մրցակիցը Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն, Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Ղադֆան է:

Հաղթանակի դեպքում Դավիթը դուրս կգա կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերն անց:

Հիշեցնենք, որ ՕԽ-ի մեկնարկում Դավիթ Չալոյանի մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Օրի Դելիշեսն էր, որին հայ բռնցքամարտիկը հաղթեց 3:2 հաշվով:

02 Օգոստոս, 2024 19:54
Վեր