Երկաթուղայինների տոնին ընդառաջ՝ շնորհակալագրեր են հանձնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մի շարք աշխատակիցների Zarkerak - Երկաթուղայինների տոնին ընդառաջ՝ շնորհակալագրեր են հանձնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մի շարք աշխատակիցների
Zarkerak Zarkerak - Երկաթուղայինների տոնին ընդառաջ՝ շնորհակալագրեր են հանձնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մի շարք աշխատակիցների
Երկաթուղայինների տոնին ընդառաջ՝ շնորհակալագրեր են հանձնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մի շարք աշխատակիցների

Երկաթուղայինների տոնին ընդառաջ՝ շնորհակալագրեր են հանձնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մի շարք աշխատակիցների

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Երկաթուղայինների տոնին ընդառաջ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Վանաձորի գծակայանային միավորումում ՀՀ ՏԿԵ նախարարության շնորհակալագրեր է հանձնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մի շարք աշխատակիցների։

Իր ելույթում նախարարի տեղակալը հատուկ շնորհակալություն է հայտնել մայիսի 25-26-ի բնական աղետի հետևանքով Լոռու մարզի վնասված երկաթուղային գծերի վերականգնման աշխատանքներին մասնակցելու համար։

Արմեն Սիմոնյանն ընդգծել է, որ նախատեսված ժամկետից 6 օր շուտ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը բացել է երկաթուղու երթևեկությունը Հայաստանի հյուսիսում ավերիչ ջրհեղեղից հետո վերականգնված հատվածներում, իսկ Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի մասնագետներն աշխատել են ավերված երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման ուղղությամբ։

ՀԿԵ մի շարք աշխատակիցների շնորհակալագրեր է հանձնել նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։

Տոնական միջոցառման ավարտին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը Վանաձոր-Այրում հատվածում վարարման հետևանքների վերացման և երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ ՀԿԵ ՓԲԸ-ի հետ համակարգված համատեղ աշխատանքի համար «ՀԿԵ ՓԲԸ փոխօգնության համար» Նշանով է պարգևատրել ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանին և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին:

02 Օգոստոս, 2024 21:47
Վեր