Ծրագրային բարելավումներով և պլանային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 2-ին հասարակական տրանսպորտում խնդիրներ էին առաջացել վալիդատորների միջոցով վճարումներ կատարելու ժամանակ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով.
«Համակարգը դեռ ամբողջական ներդրման ու կայացման փուլում է։
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»։