ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը ստացել է դեմոկրատական կուսակցության խորհրդաժողովի մասնակիցների բավարար թվով ձայներ՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում պաշտոնապես առաջադրվելու համար, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Քվեարկությունը տեղի է ունեցել առցանց ռեժիմով․
«Ես հպարտ եմ, որ դարձել եմ դեմոկրատական կուսակցության թեկնածուն ԱՄՆ նախագահի պաշտոնում», - հայտարարել է Հարիսը: