Պոլսո հայոց պատրիարքն այցելել է Թուրքիայի Քընալը կղզում հարձակման ենթարկված՝ հայ համայնքի ներկայացուցչին Zarkerak - Պոլսո հայոց պատրիարքն այցելել է Թուրքիայի Քընալը կղզում հարձակման ենթարկված՝ հայ համայնքի ներկայացուցչին
Zarkerak Zarkerak - Պոլսո հայոց պատրիարքն այցելել է Թուրքիայի Քընալը կղզում հարձակման ենթարկված՝ հայ համայնքի ներկայացուցչին
Պոլսո հայոց պատրիարքն այցելել է Թուրքիայի Քընալը կղզում հարձակման ենթարկված՝ հայ համայնքի ներկայացուցչին

Պոլսո հայոց պատրիարքն այցելել է Թուրքիայի Քընալը կղզում հարձակման ենթարկված՝ հայ համայնքի ներկայացուցչին

 

Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը օգոստոսի 2-ին այցելել է Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հայ համայնքի՝ հարձակման ենթարկվածհայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանին:

Այս մասին տեղեկանում ենք պատրիարքության Ֆեյսբուքի էջից:

«Պատրիարք Հայրը յայտնեց, որ նման արարք մը ցաւ պատճառած էր բոլոր լսողներուն մօտ։ Ինք եւս կը ցաւակցէր և փափաքած էր անձամբ այցելել Գաբրիէլեանը իր բնակարանին մէջ։

Զրոյցի տևողութեան ընթացքին Գաբրիէլեան ընտանիքի անդամները մանրամասնութիւններ փոխանցեցին յուզիչ դէպքին մասին։

Կարօ Գաբրիէլեան վիրաւորուած է քիթէն ու ձեռքէն։ Ոստիկանութիւնը հետաքննութիւն բացած է դէպքի առնչութեամբ։

Անոնք ըսին, որ տեղական ու համայնքային զանազան շրջանակներ կը պախարակեն դէպքը, բան մը որ մխիթարական երևոյթ էր իրենց համար»,- ասված է գրառման մեջ:

Պոլսո հայոց պատրիարքն արագ ապաքինում է մաղթել նրան և հայտնել, որ պատրիարքական աթոռը զորակցում է Գաբրիելյան ընտանիքին:

 

03 Օգոստոս, 2024 11:12
Վեր