Ամերիկայի նախկին առաջնորդ և նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հավանական է, որ սեպտեմբերի 4-ին բանավեճ ունենա մրցակից Քամալա Հարիսի հետ։
Այն տեղի կունենա Fox News-ի եթերում:
«Ես պայմանավորվել եմ Fox News-ի հետ՝ Քամալա Հարիսի հետ բանավեճի վերաբերյալ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 4-ին: Հանդիպումը կկայանա Փենսիլվանիայում, սակայն ստույգ վայրը և ժամը դեռ հստակ չեն»,- գրել է նա սոցցանցի իր էջում: