Շաբաթ առավոտյան իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է ավտոմեքենայի վրա՝ Լիբանանի հարավում գտնվող Տիրա շրջանի Ալ-Բազուրիա գյուղի մոտ։ Ինչպես հայտնում է israelinfo-ն, այդ տարածքում մեքենայով շարժվում էր «Հեզբոլլահի» ուժերի հրամանատար Ալի Նազիա Աբդ Ալին։
Միաժամանակ, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակում են իրականացրել Հորդանան գետի արեւմտյան ափի Թուլկարեմ շրջանում։ Ընդհանուր առմամբ, զոհվել է 9 մարդ։ Ավելի ուշ, Սիրիայից տեղեկություններ եկան Դամասկոս-Բեյրութ մայրուղու վրա ավտոմեքենայի հարձակման մասին։ Սիրիական հեռուստաալիքները հայտնել են Սիրիայում մեկ մարդու մահվան մասին։