Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել ձերբակալել Մոնղոլիա այցելող Վլադիմիր Պուտինին Zarkerak - Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել ձերբակալել Մոնղոլիա այցելող Վլադիմիր Պուտինին
Zarkerak Zarkerak - Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել ձերբակալել Մոնղոլիա այցելող Վլադիմիր Պուտինին
Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել ձերբակալել Մոնղոլիա այցելող Վլադիմիր Պուտինին

Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել ձերբակալել Մոնղոլիա այցելող Վլադիմիր Պուտինին

Ուկրաինայի ԱԳՆ-ն Մոնղոլիայի իշխանություններին կոչ է արել կատարել Միջազգային քրեական դատարանի հրամանը և ձերբակալել սեպտեմբերի 3-ին Մոնղոլիա այցելող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Մոնղոլիայի նախագահի հրավերով Վլադիմիր Պուտինի՝ Մոնղոլիա ծրագրված այցի վերաբերյալ տեղեկատվության հետ կապված՝ մենք կոչ ենք անում Մոնղոլիայի իշխանություններին կատարել ձերբակալման միջազգային պարտադիր օրդերն ու Պուտինին հանձնել Հաագայի դատարանին»,- ասված է հայտարարության մեջ։

Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ուկրաինական կողմը նշել է, որ Պուտինը ռազմական հանցագործ է և հույս է հայտնել, որ Մոնղոլիայի կառավարությունը, որը վավերացրել է Հռոմի կանոնադրությունը, գիտակցում է այդ փաստը։

«Ուկրաինացի երեխաների տեղահանումն ընդամենը մեկն է այն բազմաթիվ հանցագործություններից, որոնց համար Պուտինը և Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության մյուս անդամները պետք է կանգնեն արդարադատության առջև։

Այդ անձինք մեղավոր են Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի, ուկրաինացի ժողովրդի նկատմամբ վայրագությունների, սպանությունների, բռնաբարությունների, կողոպուտների, քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծման և ցեղասպանության մեջ»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Մոնղոլիայի նախագահ Ուխնագին Խուրելսուխի հրավերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին պաշտոնական այցով կմեկնի Մոնղոլիա: Սա լինելու է ՌԴ նախագահի առաջին այցը Միջազգային քրեական դատարանին անդամակցող երկիր։

30 Օգոստոս, 2024 20:40
Վեր