ԼՂ լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել․ Նիկոլ Փաշինյան Zarkerak - ԼՂ լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել․ Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - ԼՂ լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել․ Նիկոլ Փաշինյան
ԼՂ լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել․ Նիկոլ Փաշինյան

ԼՂ լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել․ Նիկոլ Փաշինյան

«Ես ուզում եմ հիշեցնել, որ եռակողմ հայտարարության կարևորագույն հայտարարություններից մեկը վերաբերում է գերիների, պատանդների և պահվող անձանց վերադարձին և շատ դեպքերում, երբ օրինակ ՌԴ մեր գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության վերաբերյալ, ինձ համար ցավալի է տեսնել, որ նրանք գերիների, պատանդների և պահվող անձանց հարցը շրջանցում են»:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե առջևում սեպտեմբերի 2-ն է՝ Արցախի հանարապետության անկախության օրը, Արցախն ընկել է, ղեկավարները գտնվում են բանտում, 100 հազարավոր հայեր դուրս են եկել Արցախից. «Ինչի՞ց եք վախենում և զգուշանում, որ չեք խոսում արցախահայության վերադարձի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների վերադարձի մասին»:

«Եթե նաև եռակողմ հայտարարություններն են հիմքը և մենք ուզում ենք արժևորել և կարևորել, պետք է գնանք առաջին հոդվածից սկսենք կարդալ, և տեսնենք թե ով ինչ աշխատանք պետք է իրականացներ, որ չի իրականացրել: Իհարկե, գերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցը մեզ շատ մտահոգում է, և մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում այդ ուղղությամբ, հասկանում եմ, որ այդ աշխատանքը չի երևում»,- նշեց վարչապետը:

Ինչ վերաբերում է ԼՂ-ին, վարչապետը նկատեց. «Նախ ես ուզում եմ ասել, որ ԼՂ լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել, և ընդհակառակը ԼՂ-ում այդ որոշումն ընդունելուց առաջ տեղի է ունեցել իշխանափոխություն, և որը քաջալերվել է ՀՀ-ում գործող բոլորիս հայտնի շրջանակների կողմից և ողջունվել:

Ինչ վերաբերվում է վերադարձի իրավունքին, այն ընկալումներով ու ձևակերպումներով, որոնցով ԼՂ մի շարք ներկայացուցիչներ, նախկին պաշտոնյաներ խոսում են այդ հարցի մասին, դա իրատեսական չէ»:

31 Օգոստոս, 2024 13:07
Վեր