Վարչապետն այս ասուլիսով ցույց տվեց, որ իրավիճակին տիրապետում է և ի հեճուկս քննադատների՝ ՀՀ-ի զարգացման վերաբերյալ ունի տեսլական՝ ներքին քաղաքականության առումով. Արտաշես Խալաթյան Zarkerak - Վարչապետն այս ասուլիսով ցույց տվեց, որ իրավիճակին տիրապետում է և ի հեճուկս քննադատների՝ ՀՀ-ի զարգացման վերաբերյալ ունի տեսլական՝ ներքին քաղաքականության առումով. Արտաշես Խալաթյան
Zarkerak Zarkerak - Վարչապետն այս ասուլիսով ցույց տվեց, որ իրավիճակին տիրապետում է և ի հեճուկս քննադատների՝ ՀՀ-ի զարգացման վերաբերյալ ունի տեսլական՝ ներքին քաղաքականության առումով. Արտաշես Խալաթյան
Վարչապետն այս ասուլիսով ցույց տվեց, որ իրավիճակին տիրապետում է և ի հեճուկս քննադատների՝ ՀՀ-ի զարգացման վերաբերյալ ունի տեսլական՝ ներքին քաղաքականության առումով. Արտաշես Խալաթյան

Վարչապետն այս ասուլիսով ցույց տվեց, որ իրավիճակին տիրապետում է և ի հեճուկս քննադատների՝ ՀՀ-ի զարգացման վերաբերյալ ունի տեսլական՝ ներքին քաղաքականության առումով. Արտաշես Խալաթյան

«Վարչապետի ասուլիսի զգալի մասը հասցեագրված էր ավելի շատ արտաքին խաղացողներին, այստեղ կային և՛ ընդունելի, և՛ որոշակիորեն ոչ ընդունելի ձևակերպումներ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրած հայտարարություններին՝ ասաց իրավագետ Արտաշես Խալաթյանը:

Անդրադառնալով ընդունելի հայտարարություններին՝ Խալաթյանը նշեց. «Ընդունելի հայտարարություն էր այն, որ հստակորեն խոսք գնաց Արցախում Ռուբեն Վարդանյանի դերակատարման մասին, այսինքն՝ հստակ ցույց տրվեց, որ այն, ինչ որ տեղի է ունեցել Արցախում՝ ներառյալ ԼՂ լուծարումը՝ բնականոն երևույթ չէր, այդտեղ կային որոշակի մութ էջեր, որոնց մասին վարչապետը հստակ նշեց: Դա շատ կարևոր է՝ մեր հանրային տիրույթում կեղծ հերոսապատումներ ստեղծել թույլ չտալու համար: Շատ կարևոր է, որ ընդգծվեց ինքնիշխան պետության, նաև քաղաքական մշակույթի ձևավորման անհրաժեշտության մասին, խոսվեց ընդհանրապես քաղաքական մշակույթի բարձրացման անհրաժեշտության մասին, կարծում եմ՝ դա խիստ կարևոր էր: Վարչապետն այս ասուլիսով ցույց տվեց, որ իրավիճակին տիրապետում է և ի հեճուկս քննադատների՝ Հայաստանի զարգացման վերաբերյալ ունի տեսլական՝ ներքին քաղաքականության առումով, արտաքին քաղաքականության առումով վարչապետը պետք է շատ ավելի հստակ և աներկբա ձևակերպի Հայաստանի քաղաքականության ուղենիշերը՝ մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերություններում»:

Խոսելով նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի վերաբերյալ հայտարարությունների մասին՝ Խալաթյանն ասաց. «Ընդունելի չէր հայ-ադրբեջանական կարգավորման ոլորտում ռուսական ներկայության համար որոշակի տեղ թողնելը, այդ առումով մի կողմից արձանագրվում է, որ եռակողմ հայտարարության և դրան հաջորդած մյուս փաստաթղթերի հիման վրա ստանձնած պարտավորությունները հիմնականում չեն կատարվել, Ադրբեջանը Ռուսաստանի թողտվությամբ խախտել է դրանք, բայց միաժամանակ խոսվում է եռակողմ հայտարարությունը չմոռանալու մասին: Հասկանալի է, որ կա նաև նպատակ՝ շարունակել Ռուսաստանին որոշակի պարտավորությունների դաշտում պահել այդ հայտարարության շրջանակում, բայց չպետք է մոռանալ, որ դրանով Ռուսաստանին տրվում է լեգիտիմ հնարավորություն՝ պահանջել 9-րդ կետի կատարումը:

Հիմնական հանգուցային հարցում դեմ չգնալով Ռուսաստանին (խոսքը եռակողմ հայտարարությունից չհրաժարվելու մասին է), դետալներում Հայաստանն անհամաձայնություն հայտնեց, դա իհարկե, լավ է, բայց կոնցեպտուալ առումով Ռուսաստանին այդքան էլ չի վնասում: Պետք է նշել՝ այո, ռուսական միջնորդությունն ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերություններում այսօր անարդյունավետ է և հավասարակշռված չէ: Հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություններում մշտապես, թեկուզ աներևույթ ներկա է լինում Ռուսաստանն Ադրբեջանի կողմից, նրանք սինքրոնացված են գործում Հայաստանի դեմ: Այսքանից հետո կարևոր է՝ մենք ռուսական միջնորդությամբ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման որևէ հարց համարո՞ւմ ենք քննարկելի, թե՞ մենք Ռուսաստանին ցույց ենք տալիս, որ այս հակամարտության կարգավորման մեջ ոչ սեղանի շուրջ, ոչ այլ տեղ՝ ինքը չի կարող լինել»:

Վարչապետը խոսելով արցախահայերի հետվերադարձի մասին՝ նշեց, որ դա այժմ իրատեսական չի համարում այն ընկալումներով և ձևակերպումներով, որոնցով ԼՂ-ի մի շարք ներկայացուցիչներ, նախկին պաշտոնյաներ խոսում են այդ հարցի մասին. «Այո, ես համաձայն եմ վարչապետի հետ, որ այսօր դա անհնար է, անհնար է, որովհետև աշխարհում գնում է արժեքային պայքար՝ ժողովրդավարության ու բռնապետության միջև, և այսօր հայատյացությունը շարունակվում է Ադրբեջանում մոլեգնել, սակայն ռազմավարական իմաստով մենք տեսնում ենք, որ Արևմուտքը չի ցանկանում այդ հարցը «թաղել», այստեղ մեր դիրքավորումը պետք է լինի բավականին զգույշ և միաժամանակ իրատեսական:

Շատ դժվար է մի կողմից առավելապաշտական նկրտումներով առաջանորդվող Ադրբեջանի հետ հարաբերություններում պահպանել լավատեսությունը, որ խաղաղության պամանագիր կկնքվի և միաժամանակ արցախահայրի վերադարձի հարցն էլ պահել օրակարգում, դրա համար մեր դիվանագիտական կորպուսը պետք է առավելագույնս ջանքեր գործադրի և վարչապետին այնպիսի ուղենշային փաստաթղթեր ներկայացնի, որոնք կկարողանան այդ երկու առաջին հայացքից իրարարմերժ ուղղությունները համատեղել»:

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ստորագրած համատեղ գործունեության մասին կանոնակարգին՝ նշեց, որ առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերություններում իրավական բազա են ստեղծում: Արտաշես Խալաթյանն այս քայլը համարեց Հայաստանի հաջողությունը. «Որքան Ադրբեջանը մղվի դեպի իրավունքի դաշտ, այնքան լավ, ես դա գնահատում եմ՝ որպես հայկական կողմի հաջողություն: Ադրբեջանի գերնպատակներից մեկը՝ Հայաստանի հետ հարաբերությունները լուծել ուժային գործիքակազմով և, եթե Ադրբեջանին հնարավոր է եղել հակել դեպի կանոնակարգի ընդունում, դա իհարկե, շատ կարևոր իրավական հիմք է հայ-ադրբեջանական հարաբերություններում սահմանազատման գործընթացն աստիճանաբար ուժային ասիմետրիայի դաշտից իրավական դաշտ տեղափոխելու համար: Այս առումով՝ դա միանշանակ հաջողություն է»:

Խոսելով նաև Ադրբեջանին փոխանցված խաղաղության պայմանագրի նոր առաջարկի մասին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Քանի դեռ մենք տեղյակ չենք, թե որ կետերն են համաձայնեցված, որոնք մասամբ համաձայնեցված, որոնք չհամաձայնեցված՝ կդժվարանամ գնահատական տալ: Բոլոր դեպքերում պետք է նկատի ունենալ, որ խաղաղության պայմանագիրը պետք է լինի իրատեսականորեն մշակված փաստաթուղթ և չունենա այնքան հռչակագրային բնույթ, որ Ադրբեջանին թույլ տա հաջորդիվ ինչ-որ պահանջներ թելադրել Հայաստանին: Այնտեղ պետք է որոշակի պարտավորություններ լինեն, որոնք Ադրբեջանը պետք է ընդունի և գործի ըստ այդմ: Շատ կարևոր է, թե ինչպիսին կլինի Ադրբեջանի դիրքորոշումը, ամեն դեպքում Ադրբեջանը ձգձգում է գործընթացը մինչև COP-29-ի անցկացումը, ԱՄՆ նախագահական ընտրությունները, ռուս-ուկրաինական պատերազմում զարգացումների հստակեցումը: Այս փաստը ևս պետք է հաշվի առնել»:

Ի վերջո անդրադառնալով նաև Սահմանադրության վերաբերյալ վարչապետի դիրքորոշմանը, ըստ որի՝ ի տարբերություն ՀՀ-ի՝ Ադրբեջանի Սահմանադրությունն է պարունակում տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ՝ իրավագետն ասաց. «Միանշանակ, վարչապետը շատ ճիշտ ձևակերպում տվեց: Այո, կա երկու տարբերակ՝ կա՛մ Ադրբեջանը դադարում է Հայաստանի ներքին գործերին միջամտել, կա՛մ Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ փոխում են իրենց Սահմանադրության համապատասխան դրույթները: Ադրբեջանը փաստացի առնվազն Սյունիքի մասով հստակ տարածքային պահանջ ունի Հայաստանի հանդեպ: Վարչապետի հայտարարությունը սրան էր միտված, մենք տեսանք Ադրբեջանի ջղաձգումները դրան ի պատասխան, որովհետև վարչապետը միանշանակ ճիշտ և թիրախային էր գնահատել իրավիճակը, և ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից պարզապես միջազգային խուլիգանություն է Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձը»:

 

Աննա Բզնունի

02 Սեպտեմբեր, 2024 15:02
Վեր