Հայաստանն ամեն ինչ անում է, որ ՀՀ-ից անորակ ապրանք դուրս չգա. Խաչատուր Սուքիասյան Zarkerak - Հայաստանն ամեն ինչ անում է, որ ՀՀ-ից անորակ ապրանք դուրս չգա. Խաչատուր Սուքիասյան
Zarkerak Zarkerak - Հայաստանն ամեն ինչ անում է, որ ՀՀ-ից անորակ ապրանք դուրս չգա. Խաչատուր Սուքիասյան
Հայաստանն ամեն ինչ անում է, որ ՀՀ-ից անորակ ապրանք դուրս չգա. Խաչատուր Սուքիասյան

Հայաստանն ամեն ինչ անում է, որ ՀՀ-ից անորակ ապրանք դուրս չգա. Խաչատուր Սուքիասյան

«Հայկական ապրանքը կարող է երեք ամիս մնալ այս կամ այն երկրի տարբեր պահեստներում, ապրանքն իր որակը կորցնի  և հայտարարեն, որ անորակ ապրանք է։ Այլ երկրներ, այլ երկրների ներկայացուցիչներ՝ մարքեթինգից ելնելով, որոնք որ հայկական ապրանքների հետ մրցակցության մեջ են, կարող են այդ նույն գործողությունն անել, հայկական ապրանքը վերցնել, ավելի վատ պայմաններում պահել, հետո  հանել, ասել՝ սա այն ապրանքն էր, որը որ ներմուծվել է»,- այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Սուքիասյանի խոսքով՝ ՀՀ-ն արդեն ամեն ինչ անում է, որ անորակ ապրանք դուրս չգա երկրից․«Բայց  կա ճանապարհ, կա 5-6 օր  համապատասխան ճանապարհներին մնալ մինչև ձևակերպումը և  ապրանքն իր որակը որոշակի զիջում է։ Սա շատ կարևոր հարց է»,-դիմելով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ ասաց Խաչատուր Սուքիասյանը։ 

Սուքիասյանն առաջարկ ներկայացրեց նախարարին՝ կապված սպիրտային խմիչքների հումք ՀՀ ներմուծելու հետ․ «Եթե  այդ սպիրտը գալիս է Հայաստան և ինչ-որ կազմակերպություններ օգտագործում են դրանից՝ ինչ-որ  անվանում ունեցող ապրանք են ստանում,  դրանց տվեք ուրիշ կարգավիճակ, որպեսզի կարողանանք փրկել  ՀՀ-ում մեկ դարից ավելի արտադրվող կոնյակի ինստիտուցիոնալ մշակույթը, եթե չենք կարողանում դրա դեմ պայքարել, այլ սպիրտ է գալիս, թող անունը դնեն ուրիշ բան, ոչ թե կոնյակ,  գիտեք, որ իքս տարի հետո կոնյակ անունն էլ պետք է փոխվի՝  շարունակվելով հայկական բրենդի ինստիտուտով»։ 

Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի  պահեստային վկայագրերի  տրման, շրջանառության  և մարման կանոնների համաձայնագրին և ստեղծվող լոգիստիկ կենտրոնին՝ Սուքիասյանն ասաց․«Ի՞նչ նկարագրի ապրանքներ են այնտեղ պահվելու,  արդյոք դրանք կարող են սառնությունը կամ համապատասխան ռեժիմն ապահովել։ Եթե խոսքը մեր կոնյակի որակի մասին է,  հնարավո՞ր է մենք հրավիրենք այն երկրից, որ երկիր արտահանում ենք, գան գործարաններում նույնպես կնքեն, դա երկար ժամանակ միևնույն է չփչացող ապրանք է, գան հաստատեն, որ դա այդ ապրանքն է, կնքեն պալետները, հետո տարվա ընթացքում ինչքան որ  կարտահանվի, արդեն նրանք իրավունք չունենան ինչ-որ արտահայտություններ անել, եթե քաղաքական որոշումներ կլինեն, արդեն դրա վրա կնիքը դրված է։ Արդյոք կարողանու՞մ ենք ունենալ լոգիստիկ կենտրոնի միասնական վիճակագրությունը, եթե միասնական ունենում ենք, նշանակում է  միասնական շուկա է ձևավորված, միասնական շուկայի դեպքում կարո՞ղ ենք ունենալ դրա իրացման մոտավոր ժամանակահատվածը, օրինակ, եթե ՌԴ-ն իմանա ՀՀ պահեստում այդքան ապրանք կա,  իր մոտ էլ դեֆիցիտ է, կամ  պետք է դրանք վաճառվի, եթե միասնական պահեստային համակարգ ենք ստեղծում, պետք է միասնական էլ վիճակագրություն լինի»,- նկատեց նա։

Պատգամավորը հարցրեց նաև․«Այս պահեստներում ապրանքը հավելյալ պահելու արդյունքում, օրինակ, եթե ունենք 100 հազար տոննա մթերք, եթե կարողանում ենք դա սառնարանային պահեստում պահել  և երկու-երեք ամիս հետո արտահանել, ոչ այդ պահին, մեզ մոտ պե՞տք է հավելյալ արժեք ավելանա, նկատի ունեմ պետք է կարողանանք ավելի բարձր գնով իրացնել»։ 

 

02 Սեպտեմբեր, 2024 15:58
Վեր