Բաքվի հետ բացվելիք կոմունիկացիաները միջազգային մասնավոր ընկերության պատվիրակելու հայտարարության շուրջ որևէ հավելյալ տեղեկատվությունը այս պահին առկա չէ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Նա նշեց, որ եթե հայկական կողմում միջազգային ընկերությանը պատվիրակվի հսկողությունը, ենթադրվում է, որ ադրբեջանական կողմում ևս պետք է այդ նույն ընկերությունը հսկողությունն իրականացնի:
«Առայժմ խոսվել է միայն դրա հնարավորության մասին։ Որևէ հավելյալ տեղեկատվություն չկա, դրա մանրամասները, դետալները դեռևս չի քննարկվել ու որևէ հստակ պայմանավորվածություն դրա շուրջ դեռևս չկա»,-ասաց նա:
Հարցին, թե դա չի՞ խախտելու ՀՀ ինքնիշխանության սկզբունքը՝ Մնացականյանը բացասական պատասխան տվեց. «Դա կախված է մանրամասներից։ Ընկերությունը կարող է սպասարկել։ Ճանապարհին նաև հայ մաքսավոր ու սահմանապահ են լինելու։ Սա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանության մեջ է, թեև ուղիղ կապ չունի»,-ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ դրա շուրջ դեռ նախնական պայմանավորվածություն էլ չկա: