Ռուսական «ФСБ -ի բարձրախոսն» ադրբեջանական բեմ է դուրս եկել Zarkerak - Ռուսական «ФСБ -ի բարձրախոսն» ադրբեջանական բեմ է դուրս եկել
Zarkerak Zarkerak - Ռուսական «ФСБ -ի բարձրախոսն» ադրբեջանական բեմ է դուրս եկել
Ռուսական «ФСБ -ի բարձրախոսն» ադրբեջանական բեմ է դուրս եկել

Ռուսական «ФСБ -ի բարձրախոսն» ադրբեջանական բեմ է դուրս եկել

Ռուսական հեռուստաալքիների հակահայկական հաղորդումների խամաճիկը հերթական անձնազոհություն է կատարել ի շահ Ռուսաստանի։ «Մայր Հայաստան» շարժման հիմնադիր և ղեկավար Անդրանիկ Թեևանյանը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին, որի ընթացքում մեղադրանք և քննադատություն է հնչեցրել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հասցեին։  Ռուսաստանի շահերը սպասարկող հայկական «մարգարիտա սիմոնյանը» նշել է, թե իբր եվրոպացիները հերթական սադրանքն են նախապատրաստում Ռուսաստանի դեմ, իբր ԵՄ առաքելությունը Հայաստանում գործում է Ռուսաստանի դեմ և փորձում է տարածաշրջանում Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացել։

Անդրանիկ Թևանյանն առաջին անգամ չէ, որ խոսում է ի նպաստ Ռուսաստանի շահերի և Հայաստանի շահերի դեմ։ Այստեղ թերևս զարմանալու քիչ բան կա, զարմանալուն այն է, որ Ռուսաստանի ձեռքի գործիքը սխալ անուն է դրել իր այսպես ասած շարժմանը։ Թևանյանը ճիշտ կաներ իր քաղաքական, իսկ ավելի ճիշտ՝ խամաճիկային շարժման անունը դներ ոչ թե «Մայր Հայաստան», այլ «Մայր Ռուսաստան»։ Վերջապես այս մարդն արդեն բազմիցս է ապացուցել, որ իր հայրենիքը Հայաստանը չէ, Հայաստանի հետ նա որևէ աղերս չունի։

Սա այն նույն Թեւանյանն է, որն իր՝ Կրեմլի հետ սերտաճած լինելը գրեթե ամենօրյա ռեժիմով է ապացուցում։ Հայաստանի և Ռուսաստանի տարբեր ամբիոններից թութակի պես կրկնելով ռուսական նարատիվները՝ Թևանյանն այս անգամ հակահայկական և հակաարևմտյան խոսույթով որոշել է փայլել նաև ադրբեջանական մամուլում։

ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր, Անդրանիկ Թևանյանը, և նրան որպես գործիք օգտագործողներն են իրականում փորձում տարածաշրջանում ռազմակաճակատ բացել և, ցավոք, նրանք հերթական անգամ փորձում են այն բացել Հայաստանի և ոչ թե Ռուսաստանի համար։ Ռուսական «ФСБ -ի բարձրախոս»-ի ադրբեջանական հայտնությունը հենց դրա վկայությունն է։  

Մկրտիչ Իսրայելյան

 

04 Սեպտեմբեր, 2024 16:13
Վեր