Աշտարակի խճուղում գործող լողավազանի տարածքից առևանգել են Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջը․ առևանգողները եղել են ԱԱԾ Zarkerak - Աշտարակի խճուղում գործող լողավազանի տարածքից առևանգել են Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջը․ առևանգողները եղել են ԱԱԾ
Zarkerak Zarkerak - Աշտարակի խճուղում գործող լողավազանի տարածքից առևանգել են Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջը․ առևանգողները եղել են ԱԱԾ
Աշտարակի խճուղում գործող լողավազանի տարածքից առևանգել են Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջը․ առևանգողները եղել են ԱԱԾ

Աշտարակի խճուղում գործող լողավազանի տարածքից առևանգել են Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջը․ առևանգողները եղել են ԱԱԾ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ի, Ազգային անվտանգության ծառայության կեղծ համազգեստով առևանգում է տեղի ունեցել Երևանում։

ժամը 12։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում գործող «SAN MARCO» լողավազանի մոտ 2 հոգի, ովքեր եղել են Ազգային անվտանգության տարբերանշանով հագուստով, մոտեցել են Երևանի բնակչուհի 55-ամյա Լուսինե Մ․-ին, ներկայացել են որպես ԱԱԾ աշխատակիցներ և նրան «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են անհայտ ուղղությամբ։

Բարեկամները կարճ ժամանակ անց ճշտել են, որ այդ 2 քաղաքացիներն առևանգել են Լուսինե Մ․-ին և ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Դեպքի փաստով «առևանգում» հատկանիշներով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 Առևանգվածը ԱՄՆ քաղաքացի է, նրա ամուսինը նույնպես ԱՄՆ քաղաքացի է և Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմեն է և կա վարկած, որ առևանգողները շատ լավ տեղեկացված են եղել նրանց ընտանիքի մասին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առևանգողների ինքնությունը ճշտելու, նրանց և առևանգվածին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առևանգվածը եղել իր «BMW» մակնիշի ավտոմեքենայով և երբ փորձել է նստել ավտոմեքենան, առևանգողները, ովքեր նույնպես եղել են «BMW»-ով, մոտեցել ու նրան առևանգել են։ 

04 Սեպտեմբեր, 2024 20:47
Վեր