Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է մանկապարտեզի առաջին մասնաշենքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Ծրագրի ընդհանուր արժեքը 64 մլն դրամ է, որից 70%՝ գրեթե 45 մլն դրամը Կառավարության մասնաբաժինն է:
200 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շինաշխատանքներն ավարտական փուլում են՛՛,-նշել է նա: