Լավ, մե՞ղք չի էս ժողովուրդը, մենք ամեն օր իրենց հուսահատեցնում ենք, 30 տարի բան չի փոխվում․ Խաչատուր Սուքիասյան Zarkerak - Լավ, մե՞ղք չի էս ժողովուրդը, մենք ամեն օր իրենց հուսահատեցնում ենք, 30 տարի բան չի փոխվում․ Խաչատուր Սուքիասյան
Zarkerak Zarkerak - Լավ, մե՞ղք չի էս ժողովուրդը, մենք ամեն օր իրենց հուսահատեցնում ենք, 30 տարի բան չի փոխվում․ Խաչատուր Սուքիասյան
Լավ, մե՞ղք չի էս ժողովուրդը, մենք ամեն օր իրենց հուսահատեցնում ենք, 30 տարի բան չի փոխվում․ Խաչատուր Սուքիասյան

Լավ, մե՞ղք չի էս ժողովուրդը, մենք ամեն օր իրենց հուսահատեցնում ենք, 30 տարի բան չի փոխվում․ Խաչատուր Սուքիասյան

Նույն սկավառակը դրած 1990-ականներից գալիս ենք, մի քիչ փոփոխված, այդ օրն արև է լինում, մի քիչ գույնը փոխվում է կամ չի փոխվում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Աշխարհն արդեն ուրիշ կերպ է ընկալում ամեն ինչ, ուրիշ ձև է զարգանում, ուրիշ խնդիրների առջև է կանգնած: Պետք է տանենք կրթենք, սովորեցնենք, մասնագիտություն սովորեցնենք, որ շատ եկամուտ ունենաք, բարձր աշխատավարձ ունենաք, որպեսզի մրցունակ արտադրանք տաք: Լավ, մե՞ղք չի մեր ժողովուրդը, ամեն օր պետք է այդ մարդականց օգնենք, որ ավելի լավ ապրեն, բայց մենք ամեն օր իրենց հուսահատեցնում ենք, ուրիշ կողմից ենք գալիս, ինչի համար, ինչն է պատճառը, 30 տարի բան չի փոխվում»,-ասաց նա։

Սուքիասյանը նաև նշեց. «Մի լրագրողի ասում եմ՝ ես Գերմանիայում ապրել եմ տարիներ, կուսակցությունն ամեն ինչ անում էր, որ մի տոկոս բնակարանի գին բարձրանա, կապիտալի գին բարձրանա, Հայաստանում 30 տոկոս տարբեր տեղերում մարդկանց կապիտալի գինը բարձրացել է, ոչ մեկ դրա մասին չի խոսում, որովհետև տեղացին կարող է դա վաճառի, ավելի մեծ եկամուտ ունենա, գնա մի կիլոմետր հեռու ավել տարածք ձեռք բերի, փոխանակ այդ կարգի վերլուծություններ անենք, ամեն օր մի սկանդալ է լինում, լավ, խայտառակություն է: Մենք պետք է օգնենք մեր երկրին, 30-35 տոկոս գին է բարձրացել, ՀՀ քաղաքացին հարստացել է այդքանով, իր ունեցած բնակարանի գինը բարձրացել է, դա մենք մոռանում ենք»:

Պատգամավորը նկատեց, որ Եվրոպայի պես զարգացած երկրում ամեն ինչ անում էին, որ մեկ տոկոս բարձրանա։ «Այդտեղ շատ խորը միտք կա, ցանկացած երկրում մարդը 20 տարի աշխատում է, որ սեփական մի բնակարան ունենա, դա իր հիմնական կապիտալն է լինում, դրա համար քաղաքական միավորներն ամեն ինչ անում են, որ գոնե այդ նույն քաղաքացու ունեցվածքի գինն ինչ-որ աստիճան բարձրանա: Հայաստանում 25-30 տոկոս բարձրացել է, ոչ ոք դրա մասին չի խոսում: Դա շատ մեծ առավելություն է քաղաքացու համար»,-հավելեց նա:

09 Սեպտեմբեր, 2024 16:32
Վեր