«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հինգ տուժածներից չորսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Մեկ տուշածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նրան այս պահին վիրահատում են։
Այս մասին ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Հրազդանի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի հարակից ձուլարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ։
ՆԳՆ-ից փոխանցել էին, որ պատահարի հետևանքով կա մեկ զոհ։
Վերջինս 45-ամյա տղամարդ է։