Հուլիսի 17-ին հաղորդվել էր 2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանի անհետ կորելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Լոռու մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և վարութային գործողություններով պարզվել է, որ հուլիսի լույս 10-ի գիշերը Հայկ Մաղաքյանին սպանել է Լոռի Բերդի բնակիչ 18-ամյա երիտասարդը:
Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Քրեական վարույթը շարունակվում է: