Ձուլարանը չի պատկանել Հրազդան ՋԷԿ-ին։ Այս մասին Zarkerak.am--ի հետ զրույցում հայտնեցին Հրազդան Ջեկ-ից՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած պայթյունի դեպքին։ Հրազդան ՋԷԿ-ի աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ, միայն ավելացրեց ․« աշխատակցիներն էլ Հրազդան ՋԵԿ-ի աշխատակիցները չեն եղել»։
Ինչպես երեկ հայտնի դարձավ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն։ Պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 5-ը վիրավոր են և գտնվում են Հրազդանի ԲԿ-ում։
Ավելի ուշ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես նշված էր՝ որ ձուլարանը փաստացի ապօրինի է գործարկվել, քանի որ տեսչական մարմինը վերջին ամիսներին միայն երկու անգամ դրա գործունեության վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն։